Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 48:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ոչ միայն գտա քեզ, այլև Աստված ինձ ցույց տվեց քո զավակներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես հույս չունեի քո երեսը տեսնելու, և ահա Աստված ինձ քո սերունդն էլ ցույց տվեց»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 48:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։


Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։


Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։


Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։


Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանն իմ որդունն է. վայրի գազան է կերել նրան, գազան է հափշտակել Հովսեփին»։


Իսրայելի աչքերը ծերության պատճառով տկարացել էին. նա լավ չէր տեսնում։ Հովսեփը նրանց մոտ բերեց, Հակոբը համբուրեց նրանց ու գրկեց։


Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։


Նրանք կլինեն տանիքի խոտի նման, Որ չորանում է հնձվելուց առաջ։


Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ