Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նրա մոտ եկավ Ամովսի որդի Եսայի մարգարեն և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»։
Փիլիպպեցիներին 2:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկապես մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան և ոչ միայն նրան, այլև ինձ, որպեսզի տրտմություն տրտմության վրա չունենամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիրավի մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան. և ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որպեսզի տրտմության վրա տրտմություն չունենամ։ |
Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նրա մոտ եկավ Ամովսի որդի Եսայի մարգարեն և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»։
Թող ինձ վրա չխնդան թշնամիներս, Որոնք առանց պատճառի ատում էին ինձ, Թող վերջ գտնեն աչքերով արվող նրանց նշանները։
Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր արդյոք, որ խստասրտորեն և բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»։
Ահավասիկ խաղաղության փոխվեց իմ դառնությունը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանվեմ, ինձնից հետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։
Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի.
դու, որ ասացիր՝ “Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տերն իմ ցավերի վրա տառապանք ավելացրեց, ես հեծեծանքով քուն մտա և հանգստություն չգտա”,
«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։
Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։
Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։
որովհետև նա էլ սաստիկ կարոտով փափագում էր ձեզ ամենքիդ տեսնել և մտահոգված էր, որ դուք լսել էիք իր հիվանդանալու մասին։
Ահա թե ինչու շտապ ուղարկեցի նրան, որպեսզի, նրան դարձյալ տեսնելով, ուրախանաք, ես էլ այլևս չտրտմեմ։
որովհետև Տիրոջ գործի համար մինչև մահվան դուռը հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ինձ ծառայելու հարցում ձեր պակասը լրացնի։