Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ։
Փիլիպպեցիներին 2:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց հույս ունեմ Տեր Հիսուսով՝ Տիմոթեոսին շուտափույթ ուղարկելու ձեզ մոտ, որպեսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր լուրերն իմանամ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Տեր Հիսուսով հույս ունեմ, որ Տիմոթեոսին շուտով ձեզ մոտ կուղարկեմ, որպեսզի սիրտս էլ հանգստանա, երբ ձեր մասին տեղեկանամ. |
Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ։
Պողոսը եկավ հասավ Դերբե և Լյուստրա։ Եվ այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հավատացյալ հրեա կնոջ և հեթանոս հոր որդի,
Եսային դարձյալ ասում է. «Հեսսեի արմատը պիտի ծլի և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների. հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։
Ձեզ ողջունում է Տիմոթեոսը՝ իմ գործակիցը, ինչպես նաև Ղուկիոսը, Յասոնը և Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։
Դրա համար էլ ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ իմ սիրելի ու հավատարիմ որդին է Տիրոջով։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որոնք Քրիստոս Հիսուսով են, ինչպես ուսուցանում եմ ամենուրեք, բոլոր եկեղեցիներում։
Նրանով նաև դուք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով։
Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեի կողմերում են, եպիսկոպոսներով ու սարկավագներով հանդերձ։
Ահա թե ինչու շտապ ուղարկեցի նրան, որպեսզի, նրան դարձյալ տեսնելով, ուրախանաք, ես էլ այլևս չտրտմեմ։
իսկ Տիմոթեոսին՝ մեր եղբորն ու Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ ուղարկեցինք՝ ձեզ ամրապնդելու և քաջալերելու ձեր հավատի մեջ,
Դրա համար ես էլ, չկարողանալով այլևս համբերել, մարդ ուղարկեցի՝ տեղեկանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը գուցե ձեզ էլ է փորձել, և մեր աշխատանքն իզուր է անցել։
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք։