«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Փիլիպպեցիներին 1:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ի՞նչ կարևոր է. ինչ ձևով էլ լինի՝ պատրվակով թե ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում, և ես սրա համար ուրախ եմ, ուրախ էլ պիտի մնամ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ, |
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Նրանք ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, սակայն լափում են այրիների տները։ Նրանք շատ խիստ դատապարտության պիտի արժանանան»։
Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։
Եվ արդ, ինչո՞վ ենք առավել։ Արդարև և ոչ մի բանով. որովհետև արդեն մեղադրեցինք հրեաներին և հեթանոսներին. ամենքն էլ մեղքի տակ են։
Արդ, ի՞նչ եմ ուզում ասել. մատուցված զոհն ինչ-որ արժեք ունի՞, կամ կուռքն ինքնին ինչ-որ արժեք ունի՞։
Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ և՛ հոգով, կաղոթեմ և՛ մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, սաղմոս կասեմ և՛ մտքով։
որովհետև գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկությանը՝ ձեր աղոթքների շնորհիվ և Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։