Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ և՛ հոգով, կաղոթեմ և՛ մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, սաղմոս կասեմ և՛ մտքով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 14:15
17 Խաչաձեւ Հղումներ  

Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։


Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։


Իսկ դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը հավատի սրբությամբ կառուցելով, Սուրբ Հոգով աղոթելով,


Այնտեղ ծննդաբերության երկունքի նման


բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ հինգ խոսք ասել բանականությամբ, քան անթիվ-անհամար խոսքեր՝ լեզվախոսությամբ։


Արդ, ի՞նչ եմ ուզում ասել. մատուցված զոհն ինչ-որ արժեք ունի՞, կամ կուռքն ինքնին ինչ-որ արժեք ունի՞։


Իսկ եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե անարդար է Աստված, որ բարկությունն է ցույց տալիս։ Խոսում եմ մարդկային ձևով։


Աստված, որին ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, վկա է ինձ, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ՝


Բայց ի՞նչ կարևոր է. ինչ ձևով էլ լինի՝ պատրվակով թե ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում, և ես սրա համար ուրախ եմ, ուրախ էլ պիտի մնամ.


Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։


Արդ, ի՞նչ պետք է լինի. հաստատապես կլսեն, որ եկել ես։


Եթե աղոթում եմ լեզվախոսությամբ, իմ հոգին է աղոթում, մինչդեռ միտքս մնում է անպտուղ։


Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։


Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ