Եվ իմ Աստծու տան հանդեպ իմ ունեցած սիրուց մղված, բացի սրբությունների տան համար իմ նվիրած ոսկուց ու արծաթից, տվեցի նաև
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տնկված կլինեն Տիրոջ տան մեջ, Մեր Աստծու գավիթներում կծաղկեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ |
Եվ իմ Աստծու տան հանդեպ իմ ունեցած սիրուց մղված, բացի սրբությունների տան համար իմ նվիրած ոսկուց ու արծաթից, տվեցի նաև
Առաջին ամսի տասներկուսին մեկնեցինք Էոս գետից և եկանք հասանք Երուսաղեմ. Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և մեզ փրկեց մեր թշնամիներից և ճանապարհի դարանակալներից։
Քեզ կհուսան բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, Քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տե՜ր։
նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։
Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,
Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։
քանի որ Հայրն ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետև դուք սիրեցիք ինձ ու հավատացիք, որ ես Աստծուց ելա։
Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.
Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։