Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռնգեղջյուրի պես բարձր կլինի իմ եղջյուրը, Իսկ ծերությունս՝ առատ ձեթի պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ |
Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։
«Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առջևից՝ քեզ ճանապարհին պահպանելու ու այն երկիրը տանելու, որ պատրաստեցի քեզ համար։
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։
Եվ հիմա ի՞նչ ես փնտրում եգիպտացիների ճանապարհին. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել և կամ ի՞նչ ես փնտրում ասորեստանցիների ճանապարհին. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։
և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11ա, 12)»։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։