Եվ թշնամու զենքն իսպառ վերացավ։ Ավերեցիր քաղաքները, և կորավ նրանց Հիշատակն աղաղակով։
Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։
Որքան հեռու է արևելքն արևմուտքից, Այնքան հեռացրեց մեր անօրենությունները մեզնից։
Ժամանակի համար ստեղծեցիր լուսինը, Արևն իմացավ ժամն իր մտնելու։
Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, Ցնծացինք և ուրախացանք մեր կյանքի բոլոր օրերին։
Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես, Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։
Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։
Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։