Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Քո ժողովրդին առաջնորդեցիր ոչխարի հոտի նման՝ Մովսեսի և Ահարոնի ձեռքով։
Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Ասափի՝ հինգշաբթի օրվա
Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։
Եվ Իսրայելի որդիների բանակի առջևից գնացող Աստծու հրեշտակն անցավ նրանց հետևը։ Նրանց առջևից վեր բարձրացավ նաև ամպի սյունն ու կանգնեց նրանց թիկունքին,
Այսպես է ասում Տերը, որ ճանապարհ է բացում ծովում և շավիղներ՝ հորդահոս ջրերի մեջ,
Հակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայելը ծառայեց հանուն կնոջ և կնոջ ձեռքով զգուշացվեց։
Ծով հանեցիր քո երիվարները՝ շատ ջրեր պղտորելու։
Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Նաև այն, թե ի՛նչ արեց ձեզ համար անապատում, մինչև որ եկաք այս վայրը։