Նայի՛ր քո Ուխտին, որովհետև խավար տները Երկրի վրա լցվեցին անիրավությամբ։
Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։
Երազի պես է թռչելու և չի գտնվելու. գիշերային տեսիլքի պես է թռչելու նա։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Ուրեմն ինձ թող հալածի թշնամին, Հասնի և կորստի մատնի կյանքն իմ, Իսկ փառքս հողին հավասար դարձնի։
Դու չես վախենա գիշերվա երկյուղից Եվ ոչ էլ ցերեկվա թռչող նետից,