ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա օրոք կծագի արդարությունը, Խաղաղությունը կտիրի մինչև վախճանը լուսնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը։ |
Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։
Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։
Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։
Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։
Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։