Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Թող խոստովանեն քեզ ժողովուրդները, Աստվա՛ծ, Թող գոհություն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ծովը ցամաքի փոխեց, գետի միջով մարդիկ անցան ոտքով. այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Մենք՝ քո ժողովուրդն ու քո արոտի ոչխարները, Հավիտյան քեզ գոհություն պիտի տանք, Քո օրհնությունը պիտի հռչակենք սերնդեսերունդ։


Իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքի վրայով, և ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։


Երբ ժողովուրդը հեռացավ իր վրաններից՝ Հորդանան գետն անցնելու համար, քահանաները տարան Տիրոջ Ուխտի տապանակը ողջ ժողովրդի առաջից։


վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։


Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։


պատմե՛ք ձեր որդիներին, թե ինչպես Իսրայելը ցամաքով անցավ Հորդանան գետով,