Աստված խոսեց իր սրբարանից. «Պիտի ցնծամ, պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ վրանների հովիտը չափեմ։
Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրես այդ բոլոր հեթանոսներին։
Բայց երկնքում բնակվողը ծիծաղելու է նրանց վրա, Տերն արհամարհելու է նրանց։
Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ Եվ հոգիս էին ուզում. Անօրենություն խոսեցին Եվ զօրհանապազ նենգություն մտածեցին։
Նրանց սրտմտությունը նման է օձի. Իժի, որ խցել է իր ականջները,
Քո ժողովրդին խստություն ցույց տվեցիր Եվ մեզ հիմարության գինի խմեցրիր։
Այդ պատճառով պիտի խնդամ ձեր կորստյամբ, և հրճվեմ, երբ ձեզ պատի տագնապը.
Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր։