Դավիթն ասաց Երուսաղեմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելե՛ք փախչենք, որովհետև մեզ փրկություն չկա Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացե՛ք, որ արագ չհասնի մեզ և չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք թող պանդուխտներ լինեն և գաղտագողի շրջեն. Գաղտնի հետապնդում էին ինձ, Ինչպես հետապնդում էին հոգիս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա կփախչեի, կհեռանայի ու անապատում կբնակվեի։ (Սելա)։ |
Դավիթն ասաց Երուսաղեմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելե՛ք փախչենք, որովհետև մեզ փրկություն չկա Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացե՛ք, որ արագ չհասնի մեզ և չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։
Նա եկավ հասավ Բենիամինի դուռը։ Այդտեղ մի մարդ կար, որի մոտ իջևանել էր, անունը՝ Սարու, Անանիայի որդի Սեղեմիայի տղան, որը բռնեց Երեմիա մարգարեին և ասաց. «Դու փախել ես և ուզում ես քաղդեացիների մոտ գնալ»։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
«Նրանք լարեցին իրենց լեզուներն աղեղի պես. ստությունը և ոչ թե հավատքը զորացավ երկրի վրա, որովհետև նրանք չարությունից չարություն գնացին և ինձ չճանաչեցին,- ասում է Տերը։
Դավիթն իր մտքում ասաց. «Ի վերջո մի օր Սավուղի ձեռքն եմ ընկնելու։ Ավելի լավ է գնամ այլազգիների երկիրը։ Եթե պատահի, որ Սավուղն ինձ փնտրի Իսրայելի բոլոր սահմաններում, դարձյալ նրա ձեռքից կազատվեմ»։