Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ահա կփախչեի, կհեռանայի ու անապատում կբնակվեի։ (Սելա)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նրանք թող պանդուխտներ լինեն և գաղտագողի շրջեն. Գաղտնի հետապնդում էին ինձ, Ինչպես հետապնդում էին հոգիս։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։


այն ժամանակ Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիրը, այնտեղից ժողովրդի մեջ իր կալվածի բաժինն առնի։


«Երանի՜գլուխս ջուր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր, որ օր ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։


Օ՜, եթե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կթողնեի իմ ժողովրդին և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ են, դավաճանների խումբ են։


Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ