Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դավթի խորհրդական թեկուացի Աքիտոփելին։ Շատ մարդ հավաքվեց, և մեծ բազմություն էր հետևում Աբեսաղոմին։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձնից են, ո՜վ Աստված, ուխտերն իմ, Որ քեզ պիտի մատուցեմ օրհնությամբ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։ |
Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դավթի խորհրդական թեկուացի Աքիտոփելին։ Շատ մարդ հավաքվեց, և մեծ բազմություն էր հետևում Աբեսաղոմին։
Այն ժամանակ Աքիտոփելի խորհուրդները, որ նա տալիս էր այդ օրերին, համարվում էին Աստծուց տրված։ Այդպիսին էր Աքիտոփելի ամեն մի խորհուրդը ինչպես Դավթի, այնպես էլ Աբեսաղոմի համար։
Ասացի Աստծուն. «Իմ օգնականը դու ես, Ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր-տրտում գնամ Թշնամուս հալածանքի ժամանակ»։
Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,
Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.
Իսկ երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա՝ Քարահատակ, եբրայերեն՝ Կապպաթա, կոչված վայրում։