ՍԱՂՄՈՍՆԵՐ 48:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդը պատվի մեջ էր և չհասկացավ. Հավասարվեց անբան անասուններին Եվ նմանվեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է, |
Ահա մեր փրկության քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղեմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժվելու, հավիտյանս հավիտենից չեն շարժվելու նրա վրանների ցցերը, և չեն խզվելու դրանց պարանները,
Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։
Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։
Պատմե՛ք սա ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, և նրանց որդիները՝ ուրիշ սերնդի։
«Այն օրը կկանգնեցնեմ Դավթի ընկած խորանն ու կվերականգնեմ նրա ավերակները, նրա հիմնահատակ ավերվածները վերստին կկանգնեցնեմ և կվերաշինեմ այն, ինչպես հին օրերին,
Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։