Ինձ փրկեցիր իմ բոլոր անօրենություններից Եվ անզգամներին նախատինք դարձրիր ինձ։
Ո՜վ Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը ծածուկ չէ քեզնից։
Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր հրեշտակներ, Որ հզոր եք զորությամբ, Որ կատարում եք նրա խոսքը Եվ նրա պատգամների ձայնը լսում։
Նա, որ քեզ տալիս է քո ցանկացած բարիքը Եվ քո մանկությունը նորոգում արծվի նման։
Որովհետև մահվան մեջ կամ մեռյալների աշխարհում չկա մեկը, Որ հիշի ու խոստովանի քեզ։
Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։
Եվ այս տան մեջ հառաչում ենք, որովհետև փափագում ենք երկնքի բնակությունը հագնել։