Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առավել՝ օտարներին են ճանաչում նրանք։ Բարեկամներս անողորմ են դարձել,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 38:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում, և անօրենություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։ |
Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առավել՝ օտարներին են ճանաչում նրանք։ Բարեկամներս անողորմ են դարձել,
Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
Այս հիշելիս հոգիս տառապում էր իմ ներսում։ Բայց քաջալերվում էի, Քանի որ Աստծու տան սքանչելի հարկի տակ պիտի մտնեմ Ցնծության և օրհնության ձայնով Եվ ձայնով տոնակատարության։
Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, ո՞վ է քեզ նման, Հզոր ես դու, Տե՛ր, և ճշմարտությունը շուրջդ է։
Ով ատում է իր աղքատ եղբորը, նրա սիրուց հեռու պիտի մնա։ Բարի խորհուրդը մոտեցնում է նրանց, որոնք ճանաչում են այն, և իմաստուն մարդը կգտնի այն։ Ով շատ չար բան է անում, նա չարիքի վարպետ է դառնում, և ով վեճեր է գրգռում, անմեղ չի համարվի, մանավանդ որ այնպիսի բան է անում, որ իրեն չի վերաբերում։