Ի՛նձ խոնարհիր քո ականջը, փութա՛ ինձ փրկելու. Իմ պահապա՛նը եղիր, Աստվա՜ծ, և իմ փրկության ապաստանը,
Տե՛ր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից և փոսն իջնողների միջից ինձ կենդանի պահեցիր։
Փրկեց հոգիս, որպեսզի այն ապականության մեջ չմտնի, և որպեսզի կյանքս լույսը տեսնի”։
Իրենց ճարպով պարարտացան, Եվ նրանց բերանը ամբարտավանություն խոսեց։
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն Աստծու որդինե՛ր, մատուցե՛ք Տիրոջը, Նորածին խոյե՛ր մատուցեք Տիրոջը, Փառք ու պատի՛վ մատուցեք Տիրոջը,
Այդ մասին քեզ պատմվեց, Տե՛ր, և դու արթնացրիր իմ հոգին, ես մխիթարվեցի և ապրեցի։