ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ վերադարձրեց իմ հոգին Եվ իր անվան համար Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։ |
Տե՛ր, քո ողորմությունները պիտի օրհնեմ հավիտյան, Սերնդեսերունդ իմ բերանով Պիտի պատմեմ քո ճշմարտությունը։
Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
որովհետև նա է քո պարծանքը, նա է այն Աստվածը, որ քեզ համար մեծ ու փառավոր գործեր արեց, որոնք տեսան քո աչքերը։
Եվ չորս կենդանիները, որոնցից ամեն մեկը շուրջանակի ուներ վեց թև և ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր անդադար ասում էին. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ, որ Է-ն ես և ես և որ գալու ես»։