Մի՛ հեռացիր ինձանից, Քանզի վտանգները մոտ են, Եվ չկա մեկը, որ օգնի ինձ։
Որովհետև դու թիկունք դարձնել կտաս նրանց, երբ քո աղեղի լարերը կքաշես նրանց երեսի դեմ։
Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ քեզ անել, որ կարդում ես մարդկանց մտքերը։ Ինչո՞ւ ես ինձ քեզ թշնամի դարձրել, բե՞ռ եմ քեզ համար։
Եվ օտար հարձակումներից պահպանի՛ր քո ծառային. Ապա թե ինձ չտիրեն, Այնժամ ես անբիծ կլինեմ Եվ մաքուր կլինեմ մեծ մեղքերից։
Որով և ուրախացան ու պատվեցին քեզ արքայադուստրերը։ Թագուհին կանգնած է քո աջին՝ Զարդարված և պաճուճված ոսկեհուռ հանդերձներով։
Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր Սաղմոսերգությամբ և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան.
Նա, որ իր զորությամբ լեռներ է հաստատում Եվ զորություն է հագել։
Քեզանով կցնծամ ու կուրախանամ, Սաղմոս կասեմ Բարձրյալ Տիրոջ անվան համար։
Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։
Մտավ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով.