12 Մտավ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով.
12 Լարեց իր աղեղը և ինձ նետի նշանակետ կարգեց։
Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապարհները, Որպեսզի չմեղանչեմ լեզվով. Բերանս զսպեցի, Երբ մեղավորն ինձ հակառակվեց։
Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ քեզ անել, որ կարդում ես մարդկանց մտքերը։ Ինչո՞ւ ես ինձ քեզ թշնամի դարձրել, բե՞ռ եմ քեզ համար։
Նրա գիրկը մտավ իբրև թշնամի, իր աջը հաստատեց նրա վրա և սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկությունը կրակի պես թափեց նրա վրա։
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։