Պիտի խոսեն քո սրբության փառքի մեծ վայելչությունից Եվ քո հրաշագործությունները պատմեն։
Տե՛ր, խոնարհեցրո՛ւ երկինքդ և իջի՛ր. մոտեցի՛ր սարերին, և նրանք կծխան։
Նրանց անձրևները փոխեց կարկուտի, Եվ նրանց երկրում հուր բորբոքվեց։
Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։
Տիրոջ արդարությունն ուղիղ է Եվ ուրախացնում է սրտերը, Տիրոջ պատվիրանները լույս են Եվ լույս են տալիս աչքերին։
Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։
Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,