Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանց որդիները նորատունկի պես հաստատուն են Իրենց մանկությունից, իսկ նրանց դուստրերը Զարդարված ու պճնված են տաճարի նման։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ քո ողորմությամբ սատկեցրո՛ւ իմ թշնամիներին և կորցրո՛ւ իմ անձի բոլոր նեղիչներին, որովհետև ես քո ծառան եմ։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։


Սիրտս խռովվեց իմ մեջ, և մահվան երկյուղ եկավ վրաս։


Ասում էի. «Մեկը լիներ, աղավնու պես թևեր տար ինձ, Որ թռչելով բարձրանայի,


Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։


Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։