Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 140:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իմ բերանին, Տե՜ր, պահապա՛ն դիր Եվ ամուր դուռ՝ իմ շուրթերին,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 140:3
18 Խաչաձեւ Հղումներ  

Տերը՝ Աստված, ասաց կնոջը. «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և կերա»։


Օտար եղան մեղավորներն իրենց մոր արգանդից սկսած, Մոլորվեցին արգանդից և սուտ խոսեցին։


Ցանկացան որսալ ինձ, Եվ հզորներն ինձ վրա հարձակվեցին։ Ո՛չ մեղք ունեմ և ո՛չ հանցանք,


Ինչպես սիրելիներդ փրկվեցին, Այնպես պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։


Կան մարդիկ, որ իրենց խոսքով խոցում են սրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են։


և օձից խայթվածի պես պիտի փռվես քո վախճանին, և ինչպես իժի թույն՝ գինին կտարածվի քո մեջ։


Խոտորված սիրտը չարիքներ է նյութում և ընդմիշտ խռովություն ստեղծում քաղաքում։


Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։


Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։


վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։


ովքեր իրենց շուրթերը շարունակ իմ դեմ են շարժում։


Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։


Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։