Սաղմոս Դավթի Տե՜ր, ես քեզ աղոթեցի, լսի՛ր ինձ. Լսի՛ր աղոթքիս ձայնը քեզ աղոթելիս։
Տե՛ր, ազատի՛ր ինձ չար մարդուց, պահի՛ր ինձ բռնակալ մարդուց,
Որ սիրտս չխոտորվի չարության խոսքերով՝ Մեղքի պատճառ դառնալով մարդկանց հետ, Որոնք անօրենություն են գործում. Ես նրանց ընտրյալներին կցորդ չեմ դառնա։
Երբ փայլատակեց նա նրանց առջև, Ամպերը կարկուտ և հրեղեն կայծակներ արձակեցին։
Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության
Նա դատաստանով կարդարացնի ժողովրդի աղքատներին, Կփրկի անտունների որդիներին Եվ կխոնարհեցնի ամբարտավաններին։