Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։
Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և Հեսուն այն որպես ժառանգություն բաժիններով տվեց Իսրայելին, ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը դադարեց պատերազմելուց։
Սրանք են ամորհացիների թագավորները, որոնց կոտորեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևմուտք՝ Բաղգադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչև Աղովկ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր։ Հեսուն Իսրայելի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպես ժառանգություն տվեց դրանք՝