ՍԱՂՄՈՍՆԵՐ 133:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող Սիոնից մեզ օրհնի Տերը, նա, Որ ստեղծեց երկիրն ու երկինքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։ |
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։
Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար։
Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։
Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Տերը օրհնություն կառաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնք կձեռնարկես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Գաղաադը և Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանը, մինչև Սեղքա,
Եվ այս իսկ է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ նրա Որդու մեջ եղած կյանքն է։
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։