իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 108:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր դատաստանից թող դատապարտյալ դուրս գա, Եվ նրա աղոթքները թող մեղք համարվեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված խոսեց իր սրբարանում. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։ |
իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։
Տերը երդվում է իր սրբություններով. «Ահա օրեր կգան ձեզ վրա, և կվերցնեն ձեզ զենքերով, և նրանց, որ ձեզ հետ են, կգցեն եռացած կաթսաները։
Մանասեի որդիների սահմանները գնում են Սյուքեմի դիմացը գտնվող Ասերմաքթովթից մինչև Համին և Ասեբ՝ Թափթովթայի աղբյուրը։
Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա.
Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.
որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝