Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմը՝ իմ գլխի սաղավարտը, Հուդան՝ իմ թագավորը,
Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։
Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ, Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։
Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։ Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից, Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։
Ինձ վրա հարձակվեցին չարի վկաները. Հարցնում էին իմ չիմացածից։
Ղևիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, և իմ ժողովուրդը պիտի լիանա իմ բարիքներով»,- ասում է Տերը։
քանզի ես արբեցրի բոլոր ծարավ հոգիներին, բոլոր քաղցած հոգիներին լիացրի։
Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։
Քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։