Եվ նրանց դուստրերին առնես ձեր տղաների համար և քո դուստրերին կնության տաս նրանց տղաներին, և այդպիսով քո դուստրերը, նրանց հետ նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով, պոռնկանան, և կամ պոռնկացնեն քո տղաներին՝ իրենց աստվածներին պաշտամունք մատուցելով։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նվազեցին նրանք և չարչարվեցին Չարիքների նեղությունից և վշտերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։ |
Եվ նրանց դուստրերին առնես ձեր տղաների համար և քո դուստրերին կնության տաս նրանց տղաներին, և այդպիսով քո դուստրերը, նրանց հետ նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով, պոռնկանան, և կամ պոռնկացնեն քո տղաներին՝ իրենց աստվածներին պաշտամունք մատուցելով։
Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուներն անիրավություն են խորհում։
Ու անապատում նրանց ասացի. “Ձեր հայրերի կարգ ու կանոնով մի՛ առաջնորդվեք, նրանց օրենքները մի՛ պահեք, նրանց ընթացքին մի՛ խառնակվեք ու մի՛ պղծվեք։
Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։
Կասես. “Տերը՝ Ամենակալն Աստված, այսպես է ասում. ո՛վ քաղաք, որ իր մեջ արյուն է թափում, որպեսզի իր ժամանակը հասնի. իր ներսում խորհուրդներ է անում, որպեսզի նրանց արյունով իրեն պղծի։
«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը բնակվեց իր երկրում, սակայն այն պղծեց իր ընթացքով, իր կուռքերով ու իր պիղծ արարքներով՝ դաշտանի պղծության նման. նրա ընթացքն իմ առաջ է եղել։
Մի՛ խնդա, Իսրայե՛լ, և մի՛ ուրախացիր երկրի ժողովուրդների նման, որովհետև պոռնկանալով հեռացար քո Աստծուց. կաշառք սիրեցիր ցորենի բոլոր կալերի համար։
Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։
Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք։