Դեռ ավելին, երբ իրենց համար ձուլածո հորթ պատրաստեցին և ասացին՝ “Սրանք են այն աստվածները, որ մեզ Եգիպտոսից հանեցին” և մեծամեծ անպատվություններ արեցին,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, Եվ ապրեցրեց նրանց իրենց վշտերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։ |
Դեռ ավելին, երբ իրենց համար ձուլածո հորթ պատրաստեցին և ասացին՝ “Սրանք են այն աստվածները, որ մեզ Եգիպտոսից հանեցին” և մեծամեծ անպատվություններ արեցին,
Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի իջնելն ուշացավ, հավաքվեց Ահարոնի մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ի՛նչ եղավ այն մարդը՝ Մովսեսը, որ մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։
Եվ այդ օրերին հորթանման մի արձան ձուլելով ու այդ կուռքին զոհեր մատուցելով՝ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։
Նրանցից ոմանց նման կռապաշտ չլինենք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու, ապա ելան զվարճանալու» (Ելք 32.6)։
Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Տերն այս անգամ էլ լսեց ինձ։
ձեր գործած մեղքը՝ հորթը, վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մեջ։