Գինին ուրախացնում է մարդու սիրտը, Յուղը՝ զվարթացնում երեսը, Իսկ հացն ամրացնում է մարդու սիրտը։
Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.
Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտության պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լեռան գագաթին. դուք հարբած եք, բայց ոչ գինուց։
և բարձր լեռան գագաթին հույսի ծաղիկը փառքից պիտի թառամի վաղահաս թզի պես, որ երբ որևէ մեկը նկատում է, դեռ ձեռքը չառած՝ ուզում է կուլ տալ։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Սաստում է ծովը և ցամաքեցնում այն, ավերում է բոլոր գետերը։ Տկարացան բասանացին ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։
քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,