Հագեցնելու վայրի բոլոր գազաններին, Որ ցիռերն իրենց ծարավը հագեցնեն։
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։
Մի՞թե նա, ով բարձունքում է ու նայում է, չի տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտավանությամբ զգեստավորվածներին խոնարհեցրեց։
Այնտեղ երկնի թռչունները ձագեր կհանեն, Եվ արագիլի բույնը ապաստան կլինի նրանց։
Իսրայելի տունը թող ասի, որ բարի է, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,
Տիրոջը հայտնի՛ր քո ճանապարհները և նրա՛ն հուսա։
Դեռ իրենց փշերը չզգացած՝ Դժնիկի պես կենդանի կայրվեն բարկացած։
Երբ դեռ լեռները չէին հաստատվել, Երբ դեռ երկիրն ու ողջ տիեզերքը չէին ստեղծվել, Հավիտենից մինչև հավիտյան դու ես։
Անքննելի են երկնքի բարձունքները, երկրի խորությունները, թագավորի սիրտը։
այլ ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։