50 Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։
50 Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ իրենից երկյուղածների վրա է։
իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմություն եմ անում։
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Դու պատվիրեցիր, որ քո պատվիրանները խստորեն պահեմ։
Հագեցնելու վայրի բոլոր գազաններին, Որ ցիռերն իրենց ծարավը հագեցնեն։
Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. «Օրհներգե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, և դո՛ւք, որ երկնչում եք նրանից, փոքրե՛ր և մեծե՛ր»։
Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։
որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է։
այլ Տիրոջից՝ ձեր Աստծուց երկնչեք։ Նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիներից։