Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աղբյուրները դեպի ձորերն ուղղեցիր, Որ ջրերը հոսեն լեռների միջով՝

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Մեր չար գործերի ու մեր մեծ մեղքերի պատճառով մեր գլխով անցած դեպքերից հետո դու, Տե՛ր, բազում անգամ թողեցիր մեր մեղքերը և մեզ այսպիսի զավակ և արմատ տվեցիր։


Սակայն դու քո բազում գթության և ողորմության պատճառով իսպառ չլքեցիր նրանց և նրանց մերժելով չհեռացրիր քեզանից, որովհետև դու հզոր ես, գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ։


Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։


Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. “Այդ ինչե՜ր էի անում ես, և իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն չպատժեց ինձ։


Տիրոջը հուսաց Իսրայելը Այսուհետև մինչև հավիտյան։


Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։


«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։