ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ովքեր նրա ուխտն են պահում, Հիշում են նրա պատվիրաններն ու կատարում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։ |
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։
Այս ամենը պատահում էր նրանց հետ որպես օրինակ, բայց գրվեց մեզ համար որպես զգուշացում, մեզ, որոնց համար հասել է ժամանակների վախճանը։
Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։