Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։
ՈՎՍԵԵ 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ի՞նչ պիտի անեք տարեկանի օրերին և Տիրոջ տոնի օրերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ի՞նչ եք անելու հանդիսավոր տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը։ |
Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
Դրա համար կդառնամ ու կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին ու ձեթը՝ իրենց ժամանակին. նրանից կխլեմ նաև իմ հագուստը և իմ կերպասը, որպեսզի չծածկի իր ամոթույքը։
Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։