ՈՎՍԵԵ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ4 Ո՛չ գինի նվիրեցին Տիրոջը, ո՛չ էլ քաղցրացրին նրան. նրանց զոհերը որպես սգո հաց կլինեն նրանց համար. բոլորը, որ ուտեն դրանից, կպղծվեն, քանի որ իրենց հացն իրենց կմնա և թող չմտնի Տիրոջ տունը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ4 Նրանք Տիրոջը գինու նվեր չեն մատուցելու, և նրան հաճելի չեն լինելու նրանց զոհերը. սգավորների հացի պես պիտի լինի նրանց հացը. բոլոր ուտողները պիտի պղծվեն, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար է և չի մտնելու Տիրոջ տունը։ Տես գլուխը |
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։