ՈՎՍԵԵ 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի իշխանները նմանվեցին նրանց, որ փոփոխում են սահմանները. նրանց վրա ջրի պես կթափեմ իմ ասպատակությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի իշխանավորները սահմանաքարերը տեղափոխողների պես եղան. իմ բարկությունը ջրերի պես նրանց վրա պիտի թափեմ։ |
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։
ինչպես որ արծաթն է ձուլվում քուրայում, այնպես էլ դուք եք ձուլվելու դրա մեջ։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ իմ զայրույթը ձեզ վրա թափել”»։
Այլ այժմ՝ շուտով իմ բարկությունը քեզ վրա թափելու եմ, իմ զայրույթն ի կատար եմ ածելու, քեզ հետ դատաստան եմ տեսնելու ըստ քո բռնած ճանապարհի և քեզ քո պաշտամունքների բոլոր պղծությունների համար պատժելու եմ։
Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։
Իսկ ով իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ»։
«Մի՛ խախտիր քո մերձավորի այն սահմանները, որ հաստատել են քո հայրերը՝ իբրև ժառանգություն, որը Տերը՝ քո Աստվածը, այդ երկրում քեզ է տալու իբրև ժառանգություն»։
«Անիծյալ լինի նա, ով կխախտի իր հարևանի սահմանները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։