ՈՎՍԵԵ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Գինին ու հարբեցողությունը գրավեցին իմ ժողովրդի սիրտը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։ |
խոհեմությա՛մբ գործիր ամեն բան, խոհեմությա՛մբ գինի խմիր։ Մեծամեծերը բարկասիրտ են, թող գինի չխմեն,
Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։
Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի գործերին ուշադրություն չեն դարձնում։
Նաև Սամարիայի մարգարեների մեջ տեսա անօրենություն, քանի որ Բահաղի անունից մարգարեացան և մոլորեցրին իմ ժողովրդին՝ Իսրայելին։
Հարցնում էին վիճակաքարերով և նրա գուշակաձողերով հայտնում էին նրան. պոռնկության ոգով մոլորվեցին և պոռնկանալով հեռացան իրենց Աստծուց։
Նրանք չխորհեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետև պոռնկության ոգին նրանց մեջ է, և Տիրոջը չճանաչեցին։
Եփրեմը նման էր անմիտ աղավնու, որ սիրտ չունի. Եգիպտոս էին կանչվում, բայց գնացին ասորեստանցիների մոտ։
«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։