ՈՎՍԵԵ 12:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե Գաղաադը չլիներ, ապա սուտ էին իշխանները Գաղգաղայում, որ զոհ էին մատուցում, և նրանց զոհասեղանները կրիաներ էին ագարակի անմշակ հողի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։ |
Եվ տո՛ւր իմ կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ զավակներին, որպեսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թե ի՛նչ ծառայություն մատուցեցի քեզ»։
Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
Բայց դո՛ւ, Իսրայե՛լ, տգետ մի՛ եղիր, և դո՛ւ, Հուդա՛, մի՛ մտեք Գաղգաղա, մի՛ ելեք Ովնի տուն և չերդվե՛ք կենդանի Տիրոջով։
Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։