Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։
ՆԵԵՄԻԱ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տեսար նաև մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում ու լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ տեսար մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում և նրանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մոտ։ |
Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։
Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։
այն օրը նրանց ձեռք մեկնեցի՝ եգիպտացիների երկրից դուրս բերելու դեպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը։
Ես աչքովս տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու։ Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”։
Եվ այն ազգին, որին նրանք ծառա պիտի դառնան, ես պիտի դատեմ,- ասում է Աստված.- և սրանից հետո պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում” (հմմտ. Ծնն. 15.13-14)։