և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։
Եվ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ Իսրայելի համար Տերն արել էր փարավոնի ու եգիպտացիների հետ, ինչպես նաև այն բոլոր դժվարությունները, որ իրենք կրել էին ճանապարհին, և թե Տերն ինչպե՛ս փրկեց իրենց։