բայց Տերը հանուն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայացքը դարձրեց նրանց, չկամեցավ կործանել նրանց և իր երեսը նրանցից շուռ չտվեց։
ՆԵԵՄԻԱ 9:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն դու քո բազում գթության և ողորմության պատճառով իսպառ չլքեցիր նրանց և նրանց մերժելով չհեռացրիր քեզանից, որովհետև դու հզոր ես, գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն դու քո առատ ողորմությամբ նրանց վերջը չտվեցիր և նրանց չթողեցիր, որովհետև դու գթառատ և ողորմած Աստված ես։ |
բայց Տերը հանուն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայացքը դարձրեց նրանց, չկամեցավ կործանել նրանց և իր երեսը նրանցից շուռ չտվեց։
Եթե դառնաք դեպի Տերը, ձեր եղբայրներն ու որդիները գթության կարժանանան իրենց բոլոր գերեվարողներից, և Տերը՝ մեր Աստվածը, նրանց կվերադարձնի այս երկիրը։ Քանի որ ողորմած ու գթառատ լինելով՝ մեզնից երես չի թեքի, եթե դառնանք դեպի նա»։
շեղվեցին քո Օրենքից և մոռացան այն հրաշքները, որ դու արել էիր նրանց հետ, խստացրին իրենց պարանոցները և իրենց թիկունքները շրջեցին ու կամեցան վերադառնալ Եգիպտոսի ծառայությանը։ Սակայն դու, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, լինելով գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ, չլքեցիր նրանց։
դու քո բազում գթության և ողորմության պատճառով չլքեցիր և չցրեցիր նրանց անապատում և նրանցից չհեռացրիր ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց ցերեկը, և ոչ էլ հրի սյունը, որ գիշերը լուսավորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։
Իմ անվան համար ես քեզ ցույց տվեցի իմ բարկությունը և իմ փառքը, որ բերել եմ քեզ վրա, որպեսզի քեզ չոչնչացնեմ։
Բարձրացե՛ք քաղաքի աշտարակների վրա և կործանե՛ք, բայց իսպառ մի՛ ավերեք. թողե՛ք մնան նրա հիմքերը, որովհետև դրանք Տիրոջն են։
որովհետև Աստված ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանա քո հայրերի ուխտը, որ տվել է նրանց։