ՆԵԵՄԻԱ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզրասը գիրքը բացեց ողջ ժողովրդի առաջ, որովհետև նա էր ողջ ժողովրդի վերակացուն։ Երբ նա գիրքը բացեց, ժողովուրդը ոտքի կանգնեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։ |
Առավոտից, երբ ծագում էր արեգակը, մինչև կեսօր այն կարդաց տղամարդկանց և կանանց առջև. բոլորը հասկանում էին, և ողջ ժողովուրդն ունկնդիր էր՝ լսելու օրենքի ողջ գրվածքը։
Եզրաս քահանան և դպիրը կանգնած էր փայտե բեմի վրա, իսկ նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիասը, Սամեասը, Անանիասը, Ուրիան, Քեղկիան և Մասիան, իսկ ձախ կողմում՝ Փադիասը, Միսայելը, Մելքիասը, Ասամը, Սաբդանան, Զաքարիան և Մոսոլամը։
Նա միայնակ նստած էր իր ամառանոցի վերնատանը։ Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացավ գնաց նրա մոտ։