Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նա միայնակ նստած էր իր ամառանոցի վերնատանը։ Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացավ գնաց նրա մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ Ավոդը մոտեցավ նրան, իսկ նա նստած էր իրեն հատկացված ամառանոցի վերնատանը, և Ավոդը նրան ասաց. «Ես Աստծու խոսք ունեմ քեզ համար». և նա վեր կացավ աթոռի վրայից։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:20
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա, կանհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։


Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։


Տիրոջ ձայնը կհնչի քաղաքի վրա և կփրկի նրա անունից երկյուղածներին։ «Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը,


Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն


«Գնա խոսի՛ր Դավթի հետ և նրան ասա՛. “Այսպես է ասում Տերը. երեք բան եմ առաջարկում քեզ, ընտրի՛ր նրանցից մեկը, և դա էլ կկատարեմ”»։


Երբ Եգղոմը վերադարձավ Գաղգաղայի կուռքերի մոտից, Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եվ ամենքին ասաց. «Դո՛ւրս ելեք»։ Եվ նրա մոտ եղողները դուրս եկան։


Երբ նա վեր կացավ, Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից և խրեց Եգղոմի կողը,


Եզրասը գիրքը բացեց ողջ ժողովրդի առաջ, որովհետև նա էր ողջ ժողովրդի վերակացուն։ Երբ նա գիրքը բացեց, ժողովուրդը ոտքի կանգնեց։


Իններորդ ամիսն էր, և թագավորը նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնվում էր վառվող կրակարանը։


Բաղաամն առակի ձևով ասաց. «Արի՛, Բաղա՜կ, և լսի՛ր, իբրև վկա՝ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփովրի որդի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ