Այն օրը ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան թագավոր օծեցին, իսկ Սադովկին՝ քահանա։
ՆԵԵՄԻԱ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովուրդը գնաց ուտելու և ըմպելու, բաժին ուղարկեցին նաև նրանց, ովքեր չունեին, և մեծ ուրախություն արեցին, որովհետև հասկացան Օրենքի խոսքերը, որ կարդաց իրենց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու և բաժիններ ուղարկելու և մեծ ուրախություն անելու, որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին։ |
Այն օրը ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան թագավոր օծեցին, իսկ Սադովկին՝ քահանա։
Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
Այսպես ղևտացիները լռեցնում էին ժողովրդին և ասում. «Լո՛ւռ եղեք և մի՛ տրտմեք, որովհետև այսօր սուրբ օր է»։
Երկրորդ օրը ողջ ժողովրդի տոհմերի իշխանները և քահանաներն ու ղևտացիները հավաքվեցին Օրենքի դպիր Եզրասի մոտ, որպեսզի նրանից տեղեկանան և ուսանեն Օրենքի ամեն մի խոսք։
քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։
Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։
Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։
Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ և նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետև այս երկու մարգարեները չարչարել էին երկրի բնակիչներին։