Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 7:64 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրանք ազգահամարի գրի մեջ փնտրեցին իրենց անունները, բայց չգտնվեց։ Ուստի մերժվեցին քահանայությունից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, այդ պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 7:64
8 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։


Թող Աստված հիշի նրանց իրենց ժառանգության և քահանայության ու ղևտացիների ուխտի մեջ։


Աստված ինձ թելադրեց, և ժողովի կանչեցի ազնվականներին, իշխաններին ու ժողովրդին և գտա ազգահամարի գիրը, որի մեջ արձանագրվել էին գերությունից առաջին վերադարձողները։ Այնտեղ այսպես էր գրված.


Քահանաներից՝ Եբերայի որդիները, Ակովմի որդիները և Ելիսայի որդիները, որը կնության էր առել Բերզելե Գաղաադացու դուստրերից և կոչվել նրա անունով։


Աթարսաթան ասաց, որ չուտեն սրբություն սրբոցից մինչև որ մեջտեղ չգա մի քահանա, որ Ուրիմով ու Թումիմով հարցում անի։


եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։